
ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ
«Հայստարտ» կազմակերպությունը կոչված է աջակցելու Հայաստանում և տարծաշրջանում մշակութային ժողովրդավարության զարգացմանը:
«Հայստարտը» խթանում է մշակութային ժողովրդավարության երկու հենասյուների՝ մշակութային բազմազանության և հատկապես մշակութային կյանքին մասնակցելու ազատության ամրապնդումը:
ՄԵՐ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
«Հայստարտն» ունի երկու հիմնական նպատակ՝
Մշակութային ժողովրդավարության զարգացմանն աջակցելու և մշակութային կյանքին մասնակցելու ազատությունը կենսագործելու համար «Հայստարտի» առաջին նպատակն է՝ նպաստել Հայաստանում և հարակից երկրներում մարդու իրավուքների ամրապնդմանը՝ հատկապես կարևորելով ստեղծագործելու և արտահայտվելու ազատության, մասնավորապես՝ գրական, գեղարվեստական, հրատարակչական ազատության և դրա հետ կապված իրավունքները:
Ստեղծագործելու և արտահայտվելու ազատությանն աջակցելու համար «Հայստարտի» երկրորդ նպատակն է՝ Հայաստանում և տարծաշրջանում օժանդակել այնպիսի ժամանակակից գեղարվեստական ստեղծագործությունների զարգացմանը, որոնք ուղղված են հասարակությանն առնչվող իրողությունների (օրինակ՝ տաբուների) ուսումնասիրմանը և ունեն որոշակի քաղաքական իմաստ (այսինքն՝ վերաբերում են քաղաքացուն)՝ շեշտը դնելով տեսողությամբ ընկալվող արվեստների և գրականության վրա:
ՄԵՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
Ի՞նչ գործունեություն է ծավալում «Հայստարտն» իր նպատակներին հասնելու համար:
«Հայստարտն» իրականացնում և/կամ աջակցում է այն գործունեությանը, որը քաջալերում և խթանում է՝
* Մշակութային կյանքին հնարավորինս մեծ թվով անձանց մասնակցությունը,
* Տարածաշրջանում մշակութային շփումները,
* Հայաստանում և տարծաշրջանում մշակութային բազմազանությունը:
Մեր առաջին նպատակին ուղղված գործողությունները
* Հրապարակում ենք զեկույցներ և հռչակագրեր տարածաշրջանում խոսքի ազատության ոլորտում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ, իսկ անհրաժեշտության դեպքում նշված խախտումներին առնվող դատական գործերի քննության ժամանակ հանդես ենք գալիս դատարանում:
* Նախաձեռնում ենք միջոցառումներ՝ ուղղված խոսքի ազատության ոլորտում հնարավորինս մեծ թվով իրավունքների իրականացմանը, տարածաշրջանում հասարակությունների միջև ավելի լավ փոխըմբռնմանն ու փոխադարձ հարգանքի ուժեղացմանը:
Մեր երկրորդ նպատակին ուղղված գործողությունները
Իրականացնում և/կամ օգնում ենք իրականացնել՝
*Վերապատրաստումներ ժամանակակից գեղարվեստական ստեղծագործության գործիքներին տիրապետելու գծով:
*Միջոցառումներ (օրինակ կոնֆերանսներ) հայկական ժամանակակից այնպիսի ստեղծագործությունների խթանման համար, որոնք ուղղված են հասարակությանն առնչվող իրողությունների ուսումնասիրմանը և ունեն որոշակի քաղաքական իմաստ (այսինքն՝ վերաբերում են քաղաքացուն), հատկապես տեսողությամբ ընկալվող արվեստների և գրականության ոլորտի ստեղծագործությունները:
Պատրաստ ենք աջակցել մշակույթի ոլորտի ցանկացած լուրջ նախաձեռնության:
ՄԵՐ ԾՐԱԳՐԵՐԸ
Տեսնել Ծրագրերի էջը:
ՄԵՐ ՄԱՍԻՆ
Ի դեպ, «Հայստարտն» անկախ և եզակի կազմակերպություն է, որի հիմնադիրներն են Ալեն ՆԱՎԱՌԱՆ և Ալեքսի ԳՐԻԳՈՐՅԱՆԸ:
* Մեր աշխատանքի թիրախը Հայաստանում և տարծաշրջանում մշակութային կյանքին մասնակցելու ազատությունն է: Մեր կարծիքով՝ այդ ազատությունը մշակութային ժողովրդավարության կարևորագույն հենասյուներից է, որի ամրապնդման համար անհրաժեշտ են բարենպաստ պայմաններ խոսքի ազատության ոլորտում:
* Մինչ մյուս հասարակական կազմակերպությունները կենտրոնանում են մշակութային ժողովրդավարության այլ հենասյուներ ամրապնդելու կամ մշակութային կյանքին մասնակցելու ազատության հարցի վրա՝ սակայն առանց դրանք մարդու իրավունքների տեսանկյունից դիտարկելու, մենք որոշել ենք ավելի հեռուն գնալ և օժանդակել Հայաստանում ու հարակից երկրներում ժամանակակից այնպիսի ստեղծագործություններին, որոնք ուղղված են հասարակությանն առնչվող իրողությունների ուսումնասիրմանը և ունեն որոշակի քաղաքական իմաստ:
* Մենք չենք պատկանում որևէ կառավարության կամ կրոնի և չենք հարում որևէ քաղաքական գաղափարախոսության կամ քաղաքական կուսակցության:
* Այս ամենից ելնելով՝ կարելի է ասել, որ մեր կազմակերպութունն իսկապես եզակի է:
«Հայստարտ» ասոցիացիան հիմնադրվել և գրանցվել է 2016 թվականին Ժնևում (Շվեյցարիա):
ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ
Մեր էլ. հասցեն՝ contact@hyestart.org - Democracy & Human Rights in Armenia and in Turkey.